
Ֆիլմի մասին`
20-րդ դարի 70-ականներն են՝ «Ֆորմուլա 1»-ի, շշմեցուցիչ մեքենաների, իրական կյանքում խոցելի մրցարշավորդների, գրավիչ երկրպագուհիների, լիտրերով շամպայնների ոսկե դարաշրջանը:
Մրցարշավների պատմության մեջ հայտնի երկու անհաղթ անձինք՝ Ջեյմս Հանտն ու Նիկի Լաուդն անզիջում պայքար կմղեն՝ մայրուղիում հաղթողի տիտղոսին արժանանալու համար: Դեպի հաղթանակը տանող ուղին դժվար է, սխալվելու իրավունք չունի ոչ ոք, ցանկացած վրիպում կարիերայի, անգամ՝ կյանքի ավարտ կնշանակի:
Անվանում՝ «Մրցավազք»
Օրիգինալ անվանում՝ Rush
Թողարկման տարեթիվ՝ 2013
Ժանր՝ մարտաֆիլմ, դրամա, կենսագրություն, սպորտ
Ռեժիսոր՝ Ռոն Հովարդ
Դերերում՝ Քրիս Հեմսվորտ, Դենիել Բրյուլ, Օլիվիա Ուայլդ, Ալեքսանդրա Մարիա Լարա, Դեվիդ Քոլդեր և այլք:
Թրեյլեր