
«Ինքս չեմ դավաճանի եւ չեմ ստի»:
Երիտասարդ պատգամավորուհու խոսքերը կարդալով՝ տպավորություն է ստեղծվում, որ նա երկնքից է իջել, ոտքերն էլ մի փոքր ամպոտ են: Դե իհարկե, դավաճանությունն ու ստախոսությունը վատ բաներ են, բայց այդ մասին բարձրաձայնելուց առաջ նախ պետք է այդպես ապրել: Իսկ եթե ինչ-որ հանգամանքներ խանգարել են դրան, ապա պարզապես պետք չէ այդ մասին խոսել. լռությունը ոսկի է: Բոլորն են հիշում, որ Նաիրա Կարապետյանը հավատավոր ՀԺԿ-ական էր, Ստեփան Դեմիրճյանն էլ՝ նրա պաշտամունքի առարկան: Հետաքրքիր է, ինչո՞ւ է նա իր կենսագրությունը գրելիս մոռացել այդ մասին: Հիմա «դավաճանությո՞ւն» չէ, որ Նաիրան իրեն ներկայացնում է որպես եվրոկրթություն ստացած ՄԻԱԿ անդամ: