Օբամեյանգը կարող է հեռանալ «Բորուսիա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի  հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, թե կարող է վերադառնալ ֆրանսիական «Սենտ Էթյեն», որի կազմում խաղացել է 2011-2013թթ.։

«Արդյոք ցանկանո՞ւմ եմ վերադառնալ «Սենտ Էթյեն»: Այո, հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Այդ ակումբը շատ է տպավորել ինձ, իսկ երկրպագուները շատ շնորհակալ են ինձ։ «Սենտ Էթյենը» հարազատ է դարձել ինձ»,- նշել է նա:

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 27 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:




Լրահոս