ՊԲ զինծառայողները խոցել են հակառակորդի 3 զինծառայողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում փոխանցմամբ` հակառակորդի կողմից մի քանի անգամ իրականացվել են դիվերսիայի փորձեր, որոնցից միայն մեկի դեպքում է հաջողվել մոտենալ մեր դիրքերին: Այդուհանդերձ, հայկական կողմը հետ է շպրտել հակառակորդին, ինչի արդյունքում ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների:

Մեր զրուցակցի խոսքով` հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը եռակի անգամ ավելացել են: Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ սադրանքից հետո հայկական կողմը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը և հիշեցնում, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը ետ մղելիս զոհվել է հայազգի 2 զինծառայող:




Լրահոս