ArmLur.am-ի «Արցախցին՝ Հայաստանում» հաղորդման հերթական թողարկման հյուրն Արցախի մտավորական աշխարհի ներկայացուցիչ, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիլվարդ Խաչատրյանն է։
ArmLur.am-ի հետ զրույցում Սիլվարդ Խաչատրյանը կիսվել է իր կյանքի ու ստեղծագործական ճանապարհի հիշողություններով՝ պատմելով, թե ինչ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել խորհրդային տարիներին, ինչ պայմաններում է ապրել ու ստեղծագործել և ինչ դժվարությամբ է հասել գիտական աստիճանի։
Նա անդրադարձել է նաև հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի հետ ունեցած նամակագրությանը՝ պատմելով նրա հետ շփումների, Շիրազի «Ղարաբաղի ողբը» ստեղծագործության նշանակության և այն ժամանակաշրջանի մասին, երբ Արցախի հարցը շարունակում էր մնալ հայ մտավորականության մտահոգությունների կենտրոնում։
Զրույցի ընթացքում Սիլվարդ Խաչատրյանն անդրադարձել է նաև Արցախի կորստին և դրա թողած ազդեցությանը մտավորականության վրա։ Նրա խոսքով՝ հայրենիքի կորուստը ծանր հարված է եղել ոչ միայն արցախցիների, այլև Արցախի մշակութային ու գիտական կյանքը ձևավորած մարդկանց համար։ Նա խոսել է նաև այն հույսի մասին, որով շարունակում է ապրել և ապագային նայել։
Անդրադառնալով ապագայի իր պատկերացումներին՝ Սիլվարդ Խաչատրյանը նշել է, որ եթե Արցախն այլևս չկա, ապա իր ապագան տեսնում է միայն Հայաստանում։
«Հայաստանից դուրս ապագա չկա, մեր ապագան այստեղ է»,-ասել է ԱրՊՀ դոցենտը՝ միաժամանակ մեջբերելով Գարեգին Նժդեհի հայտնի միտքը. «Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերման»։
Արցախի հիշողությունները, մտավորականի անցած ճանապարհը, Հովհաննես Շիրազի հետ նամակագրությունն ու հայրենիքի կորստից հետո ապագայի հանդեպ ունեցած հույսը՝ այս ամենի մասին՝ ArmLur.am-ի «Արցախցին՝ Հայաստանում» հաղորդման նոր թողարկման ընթացքում։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասներըէ տեսանյութում․


















































































