
Այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային հենակետերին անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակելու վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել սահմանային դիրքերի ամրացմանը:
Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկա օրերին շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղևորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր:
ՀՀ քաղաքաշինության նախարարը շնորհակալություն է հայտնել շինկազմակերպությունների ղեկավարներին՝ պատասխանատու դիրքորոշում և բարձր պատրաստակամություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետեր կատարած այցից հետո: