
Հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանում նավթամթերքի արտադրությունը կրճատվել է անցած տարվա նույն ժամանակահտվածի համեմատ 8%-ով: Ինչպես ասվում է Վիճակագրության պետական կոմիտեի զեկույցում, ամենից շատ անկում նկատվում է մազութի արտադրության ոլորտում՝ 99.5%:
Հունվար-փետրվար ամիսներին աճ է գրանցվել ավտոմեքենային բենզինի արտադրությունում՝ 0.7%: Դիզվառելիքի արտադրությունն աճել է 18.3%-ով:
Ողջ արտադրությունն իրականացվել է Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում: