ԲՀԿ-ում «նեղված» են իրենց կուսակցության նկատմամբ Տիգրան Ուրիխանյանի և Աբրահամ Մանուկյանի դրսևորած վերաբերմունքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տ. Ուրիխանյանը մտադիր է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ համանուն ԱԺ խմբակցության հետ կապերը խզելու մասին: Իհարկե, նա պաշտոնապես կշարունակի մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, քանի որ խմբակցությունից հրաժարվելու պարագայում նա ստիպված կլինի նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել: Ուրիխանյանը կարծես թե որոշել է «բոյկոտել» ԱԺ ընթացիկ քառօրյան:

Երեկ նա ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստին եւս չի ներկայացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրահանգված» է չմեկնաբանել Տ. Ուրիխանյանի քայլերը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը դեռ լռում է: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում «նեղված» են իրենց կուսակցության նկատմամբ Տ. Ուրիխանյանի ու ԱԺ ԲՀԿ խմբակցության մեկ այլ անդամի` Աբրահամ Մանուկյանի դրսեւորած վերաբերմունքից: Մանուկյանը շարունակում է «տակից քանդել» ԲՀԿ-ն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս