«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդիի և «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:
Անգլիական լրատվամիջոցները գրում են, թե ակումբը պատրաստ է 70 մլն ֆունտ վճարել ֆուտբոլիստների տրանսֆերների համար: Նշենք, որ 27-ամյա Օտամենդին «Պորտու»-ից «Վալենսիա» էր տեղափոխվել 2014 թվականին, իսկ ներկայումս արգենտինացին վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրո»-ում:
21-ամյա Վարանը 2011 թվականից խաղում է «Ռեալ»-ում: Մինչ այդ ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Լանս»-ում: