
Մարտի 29-ին Ալբանիայի Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը Երևան-Տիրանա չարտերային չվերթով Ալբանիա կմեկնեն մարտի 27-ին. այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Մարտի 28-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, «Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը Էլբասան Արենա» մարզադաշտում: Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: