
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր 18.00-ին պետք է մեկնարկեր նախկին վարչապետերի հանդիպումը ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մենք տեղեկացրել էինք, թե ովքեր կարող էին մասնակցել նշված հանդիպմանը: Armlur.am-ի թղթակիցը կառավարությունից հայտնում է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ ժամանել են Հրանտ Բագրատյանը և Խոսրով Հարությունյանը: Հրանտ Բագրատյանը լրագրողների բոլոր հարցերին պատասխանում էր ` «քեզ ի՞նչ»:
Կառավարությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հրանտ Բագրատյանը:
Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը եւ տնտեսությանն առնչվող հարցեր: