
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Էկվադորի ընտրանու դեմ կայանալիք ընկերական հանդիպումը:
Մեսսին աջ ոտքի վնասվածք ունի, ինչի պատճառով չի մասնակցել Սալվադորի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը: Նա բուժզննման էր ենթարկվել, որից հետո հայտնի էր դարձել, որ վնասվածքը լուրջ չէ:
«Նրա առողջության հետ կապված նորությունների ենք սպասելու մինչև վերջին րոպեն: Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես հիմա է` նա կխաղա»,- նշել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: