«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրեր առաջ Շիրակի մարզի Ազատան համայնքի մանկապարտեզում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, որը բազում դժգոհություններ է հարուցել: Պարզվում է՝ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի թեկնածուները շատ են եղել, սակայն անկախ մրցակցությունից, տնօրեն է ընտրվել Շիրակի մարզի դատարանի դատավոր Սուրիկ Մնացյանի դուստրը: Ավելին՝ պարզեցինք, որ մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից մեկն էլ եղել է Շիրակի ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանի կինը, սակայն այդպես էլ չի հաղթել: Ըստ շրջանառվող լուրերի՝ դատավոր Մնացյանը ջանք ու եռանդ չի խնայել, որ իր դուստրը մանկապարտեզի տնօրեն նշանակվի:
Ինչպե՞ս հաջողվեց վիճահարույց մրցույթ կազմակերպել ու տնօրեն դուստր ունենալ: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանի հետ:
-Պարո՛ն Մնացյան, Ազատանի բնակիչները դժգոհում են, որ Ձեր դուստրը անարդար կերպով ընտրվեց մանկապարտեզի տնօրեն: Տեղյա՞կ եք դժգոհություններից:
-Չեմ էլ ուզում լսեմ այդ մասին, իմ դուստրը դասախոս երեխա էր, ինչու պետք է գնար այնտեղ, լեզուներին տիրապետող աղջիկ է, ես երկու ձեռքով դեմ եմ եղել, որ նա գնար այնտեղ եւ տնօրեն նշանակվեր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: