ԿԻՐԿՈՐՈՎԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքու ժամանումն ու նախանշված համերգը Հեյդար Ալիեւի անվան համերգասրահում բողոքի ալիք է բարձրացրել ադրբեջանցիների մոտ:
«Չի կարելի պետական դրոշի օրը (նոյեմբերի 9-ին) թույլատրել հայկական արմատներ ունեցող Կիրկորովի այցը մեր մայրաքաղաք: Դիմելով կազմակերպիչներին` ցանկանում եմ նշել, որ դեռեւս ուշ չէ: Եթե կազմակերպիչները որոշեն համերգն անցկացնել, մենք մտադիր ենք բողոքի ցույց անցկացնել Հեյդար Ալիեւի պալատի առաջ»,-Vesti.az-ին հայտնել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին:




Լրահոս