
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները, ինչպես նաև բարձրաստիճան 60 պաշտոնական պատվիրակություններ տարբեր երկրներից: