
Հանրապետության դպրոցներում 2015-ի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 22-ին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Մայիսի 22-ին դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կկազմակերպվի վերջին դաս, վերջին զանգի միջոցառում և տոնական համերգներ:
Իսկ միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-23-ը: