Ռուս իրավապահները 4 հայի հետախուզում են սպանության մեղադրանքով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը եւ 31-ամյա Վլադիմիր Օհանյանը: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում: Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի եւ Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգեւ: Գաղտնիությունը երաշխավորվում է:




Լրահոս