«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի վարկանիշը կրկնակի նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի վարկանիշը 2014 թ. ընկել է ավելի քան երկու անգամ: Այս մասին վկայում է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի սոցիալական հետազոտությունների արդյունքը:

Եթե վաղը կայանան խորհրդարանական ընտրությունները՝ «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեին հարցվածների 24%-ը, ամենաուժեղ ընդդիմության օգտին («Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր ուժի օգտին)՝ հարցվածների 12%-ը: Հարցման համաձայն՝ 27 %-ը չգիտեն, թե ում կողմից կքվերակեին, 56%-ը պատրաստ են մասնակցել խորհրդարանական ընտրությունները, իսկ 46%-ը չէին մասնակցի ընտրություններին:

2009 թ. առաջին անգամ հետազոտությունը բացահայտել է, որ Վրաստանի բնակչության մեծ մասը դժգոհ է երկրի զարգացման ուղղվածությունից: Վրաստանում NDI տնօրեն Լորա Տորնտոնի խոսքերով՝ «առաջին անգամ բնակչության մեծ մասը հայտարարում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ և դա կապված է երկրի տնտեսական դրության հետ»:




Լրահոս