Սերյոժա Ավետիսյանը մահից առաջ դիմադրել է Պերմյակովին. մանրամասներ փորձաքննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով ստացվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ­ փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները հետաքրքրական փաստեր են ի հայտ բերում, հայտնում է «Արմենպրես»-ը:

«Առաջին սենյակում` հյուրասենյակում, գտնվել է Աիդա Ավետիսյանը, եթե նայում ենք դեպքի վայրում կատարված տեսանկարահանումներն ու լուսանկարները, տեսնում ենք, որ նա չի հասցրել տեղաշարժվել: Ճիշտ է` վերմակը բարձրացված է եղել, ինչը, սակայն, չի խոսում նրա մասին, որ նա արթացել է ու տեղից շարժվել: Մինչ քննիչները հասել են դեպքի վայր, բժիշկներ են եղել այնտեղ, փորձել առաջին օգնություն ցույց տալ: Իհարկե, կարող է վերմակը բարձացված լինելը կամ չլինելը փաստել նրա մասին, որ նա արթնացած է եղել»,- ­«Արմենպրես»­ի փոխանցմամբ` ասաց Լուսինե Սահակյանը:

Անդրադառնալով ավագ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանների դիրքերին` փաստաբանը նշեց, որ Հասմիկ Ավետիսյանը արթնացած ու տեղաշորից տեղաշարժված է եղել, քանի որ նրա ոտքերը անկողնուց դուրս են եղել դեպի ներքև:

«Երբ ֆոտո և տեսանկարահանումների միջոցով նայում ենք դիրքերը, Սերյոժա Ավետիսյանը` պապիկը, եղել է անկողնու մեջ կարծես տեղաշարժված չլիներ: Սակայն փորձագետի եզրակացությամբ` նա, ըստ էության, պայքարել է, որի մասին են վկայում դատաբժշական եզրակացությունը: Սերյոժա Ավետիսյանի վրա եղել են նաև քերծվածքներ, բութ գործիքով հարվածների հետքեր: Ինքնաձիգի փողի և
խզակոթի վրա հայտնաբերվել է նրա արյան ԴՆԹ­ն»,- ­հայտնեց Լուսինե Սահակյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին, նրա կնոջը և երկու մանկահասակ երեխաներին, ապա դատաբժշկական եզրակացությունը հավաստում է, որ Արմեն Ավետիսյանը հստակ արթնացած է եղել, քանի որ նրա դիակը
հայտնաբերվել է գետնի վրա: «Արաքսյան մահճակալի մեջ է եղել` փոքրիկ Սերյոժան նրա գրկում: Արաքսյան ստացել է նաև մարմնական վնասվածք կտրող ծակող գործիքով: Գենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սվին դանակի արյան վրա եղել է արյան խառնուրդ, որը համապատասխանել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի արյան խբին, որը կարող է համապատասխանել նաև նրա մոր`
Արաքսյա Ավետիսյանի արյան խմբին, քանի որ նրա ձեռքին եղել է ծակող գործիքի հետք: Սա տրամաբանական է, մայրը փորձել է պաշտպանել որդուն»,- ­նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ Ավետիսյանների բնակարանը փոքր է ու, մի քանի քայլ կատարելով, կարելի է հասնել մի ծայրից մյուսը: «Մարդիկ փորձել են պայքարել, բայց այնքան կարճ ժամանակում է եղել դեպքը ու փոքր տարածքում, որ չեն կարողացել նրան վնասազերծել»,- ­ընգծեց փաստաբանը:

 




Լրահոս