Մադրիդ-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել գողության մեջ մեղադրվող ռումինացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել Ռումինիայի քաղաքացի, 37-ամյա Մարիուս Լ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. փետրվարի 20-ից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:




Լրահոս