Հայաստանյան 73 բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են, հատկապես՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով, եւ գտնվում են ՀՀ առաջին 100 հարկ վճարողների շարքում: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կառավարության նիստում զեկուցելով ՀՀ կրթության եւ գիտության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման եւ տնտեսական աճի ներուժի մասին: Եթե 2011 թ. 1-ին կիսամյակում հիշյալ բուհերի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության գծով վճարվել է 1.7 մլրդ դրամ, ապա 2012 թ. 1-ին կիսամյակում՝ մոտ 2 մլրդ դրամ: Աճը կազմում է 15%: Ընդհանուր առմամբ՝ կրթության ոլորտը 2012 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեին վճարել է 4,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 11,4%-ով;
Բուհերից խոշորագույն հարկատուն Երեւանի պետական համալսարանն է՝ 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 420 մլն դրամ հարկ: Պետական բուհերում 2012-2013 ուս. տարում վճարովի սովորողների թիվը կազմել է ավելի քան 12 հազար ուսանող, նախորդ ուսումնական տարվա շուրջ 6.5 հազարի դիմաց: Մինչեւ տարեվերջ ակնկալվում է մատուցվող վճարովի ծառայությունների զգալի աճ: