
Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:
Կիրակի օրը նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնին և Բարակ Օբաման իրենց ուղերձներն են հղել ժողովրդին ամբողջ երկրով մեկ: Ռոմնին հանդես է եկել Պենսիլվանիայում, իսկ Օբաման հավաքներ է անցկացրել Նյու Համփշիրում և Ֆլորիդայում, իսկ երեկոյան այցելել է Օհիո և Կոլորադո: Ըստ ազգային հարցումների` Օբաման և Ռոմնին գրեթե իրար հավասար ձայներ են ստանում, սակայն որոշ դեպքերում Օբաման փոքր ինչ առաջ է Ռոմնիից: