
Մոսկվայում անհայտ տղամարդը կրակ է բացել երթուղային ավտոբուսում: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսում նոյեմբերի 4-ին: Տղամարդը կրակել է 3 անգամ եւ թաքնվել: Հրաձգության արդյունքում տուժել են 2 երիտասարդներ, նրանք կրծքի եւ ձախ ուսի վնասվածք են ստացել: Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են հանցագործներին: