Հայրը դանակահարել է որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 7-ին ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982թ. ծնված Գրիգոր Ի-ն, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Գետամեջ գյուղից բերման է ենթարկվել 1927թ. ծնված Խաչիկ Ի-ն: Նա խոստովանել է, որ ժամը 15.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս