ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «շքեղության հարկատեսակն» իրեն չի արդարացնում: «Ակցիզային հարկի մասին» օրենքի համաձայն` շքեղ անշարժ ու շարժական գույք ձեռք բերող քաղաքացիները պետք է լրացուցիչ գումարներ մուծեն պետական բյուջե: Եւ որպեսզի մարդիկ շրջանցեն օրենքը ու խոշոր գումար չվճարեն, իրենց ձեռք բերած բնակարաններն ու թանկարժեք իրերը կա՛մ ձեւակերպում են ցածր ինքնարժեքով, կա՛մ էլ հրաժարվում նման գործարքներից: Արդյունքում, ըստ փորձագետների հաշվարկի, այս ընթացքում մոտ 9 միլիոն դոլարի վնաս է հասցվել ՀՀ բյուջեին:
Եւ ահա երեկ ԱԺ-ում ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարել է, որ 2012թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Ավելին, Ալավերդյանի տեղեկացմամբ՝ թանկարժեք մեքենաների ներկրումը նվազել է, քանի որ դրանք ներկրողները դիմում են խորամանկությունների:




Լրահոս