Նոր հանցադրվագներ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես օրերս տեղեկացրել էինք,  ոստիկանության ծառայողները նոյեմբերի 2-ին, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, Քանաքեռի 6-րդ փողոցից բերման էին ենթարկել 46-ամյա Էլմիրա և Գայանե Սարգսյաններին:
 
Պարզվել էր, որ նրանք, հագուստ վաճառելու պատրվակով, պարբերաբար մտել էին Երևան քաղաքի և մի շարք մարզերում գտնվող բնակավայրերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել էր տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց էր միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 40-ամյա Ալվարդ Սարգսյանը:
 
Ոստիկանները կասկածները, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են, հիմնավորել են հերթական տուժողները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 14.05-ին, Երևանի Արցախի փողոցի բնակչուհի, 86-ամյա Աննա Ղ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 8-ին դիտելով “Հերթապահ մաս”ե հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա Սարգսյանին, որը ս/թ. հոկտեմբերի կեսերին, ժամը 16.00-ի սահմաններում, հագուստ վաճառելու պատրվակով մուտք է գործել իր բնակարան և ուշադրությունը շեղելով` հյուրասենյակի սեղանի վրա դրված պայուսակից գողացել 450.000 դրամ և ոսկյա զարդեր:
Մեկ այլ տուժող նոյեմբերի 9-ին դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 70-ամյա Ռիմա Ն.-ն հայտնել է, որ նախորդ երեկոյան դիտելով “Հերթապահ մաս” հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա և Գայանե Սարգսյաններին, որոնք ս/թ. ապրիլի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, պղպեղ և գիշերային հագուստ վաճառելու պատրվակով մտել են իր բնակարան ու շեղելով իր ուշադրությունը` բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել են 590.000 դրամ, իսկ պահարանում դրված պայուսակից՝ 16 գ կշռով ոսկյա 2 ժամացույց: Գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս