«Ջրային պետական կոմիտեն դա չի վերցնում երկնքից». Վահագն Մախսուդյանի հարցն իրարանցում առաջացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ գյուղատնեսության փոխնախարարին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Պատգամավորի հարցն իրարանցում առաջացրեց լսումների սենյակում:

«Դուք ոռոգվող հողերի ինչպիսի պատկեր եք ներկայացրել կառավարություն, որ 5 մլրդ 848 մլն դրամի սուբսիդիա են տվել ջրառ կատարող կազմակերպություններին», – հարցրեց պատգամավորը:

ՀՀԿ պատգամավոր, լսումները նախագահող Գագիկ Մինասյանը հուշեց, որ այդ հարցը պետք է տրվեր Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որի նախագահը ներկա է լսումերին: Գյուղատնտեսության փոխնախարարը ցանկանում էր պատասխանել, իսկ Մախսուդյանն էլ նշեց. «Թող պատասխանի,  հաջորդին էլ չեմ տա»:

Գագիկ Մինասյանը կրկին միջամտեց. «Կառույցի ղեկավարն այստեղ սպասում է ձեր հարցին»:

«Ինքն է պատվեր տալիս, ինչի մասին է խոսքը: Ջրային պետական կոմիտեն չի վերցնում դա երկնքից: Ես ասում եմ` ինչքնա պատվեր եք տվել», – նշեց Մախսուդյանը:

Նշենք, որ փոխնախարար Սամվել Գալստյանի պատասխանի ժամանակ պատգամավորն անընդհատ ընդհատում էր` ասելով, թե բավարար է պատասխանը:




Լրահոս