Վանաձորի թիմը` Հայաստանի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորի հավաքականի հաղթանակով Երեւանում ավարտվեց հանդբոլի մինչեւ 15 տարեկանների Հայաստանի առաջնությունը:  Մրցաշարի վերջին օրը, նախ, խաղահրապարակ դուրս եկան ԼՂՀ-ի եւ Գավառի հավաքականները: Արցախցիները հաղթեցին 34:19 (15:13) հաշվով: Իսկ մյուս երկու հանդիպումներում դրամատիկ իադարձություններ ծավալվեցին, հաղորդում է armhandball .am-ը: Ալավերդի – ՀՄԴ հանդիպումն ընթացավ հավասար պայքարում: Ալավերդցիները պարտվեցին առաջին խաղակեսում` 15:18 հաշվով: Հետագայում էլ նրանք հետապնդողի դերում էին: Հանդիպման ավարտից մեկ րոպե առաջ ՀՄԴ-ի հավաքականն առջեւում էր մեկ գնդակի առավելությամբ, սակայն վերջին վայրկյաններին հաշիվը հավասարվեց` 35:35, իսկ հետագայում ՀՄԴ-ի ներկայացուցիչներին չհաջողվեց արդյունավետ եզրափակել վերջին գրոհը: Իսկ դա նշանակում էր, որ Ալավերդիի հավաքականը 3-րդ մրցանակակիր է:




Լրահոս