Պաշտոնանկություններ ոստիկանության համակարգում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով նոյեմբերի 6-ից 7-ը Տավուշի մարզում ծավալուն գործողություններ էին իրականացվել ապօրինի ծառահատման դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կանգնեցվել ու համապատասխան տարածք էր տեղափոխվել շուրջ վեց տասնյակ բեռնատար ու կիսաբեռնատար ավտոմեքենա: Մինչ այս գործողությունն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր շուրջ հարյուր մեքենա:
Ստուգումներ էին իրականացվել նաև փայտամշակման ձեռնարկություններում՝ սղոցարաններ, չորանոցներ և այլն: Գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էին փաստաթղթեր, որոնք կամ կեղծ էին, կամ ժամկետանց, հայտնաբերվել էին հատումն արգելված ծառատեսակներ կտրելու դեպքեր, փաստաթղթում նշված և առկա փայտանյութի տեսականու անհամապատասխանության դեպքեր և այլն:
Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ էր, ապօրինի ծառահատումների դեմ պայքարում մարզային ոստիկանության մի շարք ծառայողների աշխատանքը, մեղմ ասածև անբավարար:
Ոստիկանության պետի ցուցումով նոյեմբերի 10-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Խորհրդակցության նպատակը մեկն էր՝ պարզելու, ավելի ստույգ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակաստորաբաժանումների պատասխանատուներից լսելու, թե ինչու մարզում հետևողական պայքար չի տարվում ապօրինի ծառահատումների և այդ հանցագործությունը հովանավորողների դեմ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետը մեկ անգամ էլ ներկայացրեց ոստիկանության ղեկավարության մոտեցումները ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:
Խորհրդակցության ընթացքում հրապարակվեցին ոստիկանության պետի հրամանները: Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցեցինև ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ:
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվելու է նույն հետևողականությամբ ու ոչ միայն Տավուշի մարզում: Իսկ մեր ապագան վտանգելով գրպանը լցնող “տանիքների” նկատմամբ վերաբերմունքը լինելու է, մեղմ ասածև անզիջում:




Լրահոս