Գողացել են 1.400.000 դրամի կենցաղային իրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել 1942 թ. ծնված Սմբատ Ա.-ն` հայտնելով, որ Աչաջուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատան առաջին հարկի մուտքի դուռը կոտրելու և երկրորդ հարկի խոհանոցի դուռը և պատուհանները բացելու միջոցով գողացել են երկու հեռուստացույց, փոշեկուլ, արդուկ, օղու թորման պղնձյա սարքեր, բենզասղոց, էլեկտրասղոց, փայտամշակման երկու հաստոց և տարբեր կենցաղային իրեր` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները նույն օրը՝ ժամը 22.30-ին, պարզել են, որ գողությունը կատարել են Վազգեն Ա.-ն, Արմեն և Կարո Բ.-երը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս