ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀԱԿ-ը, խորհրդակցելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ “Ժառանգության” հետ, որոշել է նոյեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, արտահերթ նիստ հրավիրել: Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ “Ընտրական օրենսգրքում”, “Բնակության պետական ռեգիստրի” մասին օրենքում եւ Քրեական օրենսգրքում: “Եկել է ժամանակը նախագահակն ընտրություններից առաջ այդ քայլը կատարել: Օրենքի այս փաթեթը կարելի է չորս խմբակցությունների հավաքական փաստաթուղթը համարել”,-նշեց Զուրաբյանը:
ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ անհրեժեշտ ստորագրությունները կարող են հավաքվել, խիստ կասկածում է, որ քվորում կապահովվի: Քվորում չապահովելու եւ նիստը տապալելու համար, ըստ Զուրաբյանի, ՀՀԿ-ն ամեն ինչ կանի: Նշենք, որ ձեւաթղթի ներքո “Ժառանգությունից” ստորագրել են միայն “Ազատ դեկոկրատների” ներկայացուցիչները: Իմանալով ՀՀԿ-ի ոճը` վստահ եմ, որ եթե հաջողենք նիստ հրավիրել, ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ քվորում չլինի, եւ դա եւս մեկ անգամ կապացուցի ՀՀԿ-ի դեմքը, ցույց կտա, որ պատգամավորների 44 ստորգարության նորմը իրենց համար նշանակություն չունի: ՀՀԿ-ն չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսին մաքուր ընտրություններ են”,-նշեց Զուրաբյանը: