ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պահանջելով, որպեսզի սիբիրախտի հետեւանքով անկած անասունների տերերին փոխհատուցում տրվի: «Եթե ՀՀ կառավարությունը չփոխհատուցի, ապա մենք համայնքապետարանի միջոցներով կօգնենք նրանց»,-լրացրեց Գարիկ Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե ինչքան գումարի մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ սիբիրախտի հաստատված դեպքերը Գեղարքունիքի, Արմավիրի եւ Տավուշի մարզերում են: Գեղարքունիքում նույնիսկ մսի վաճառքի կետերը դեռ փակ են, իսկ կարանտինային կետերը շարունակում են մնալ:
Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահին հիվանդանոցում 4 հոգի սիբիրախտի կասկածանքով բուժումներ են ստանում. «Նրանց առողջական վիճակը լավ է: Հավանաբար 3-4 օր հետո դուրս կգրվեն»:




Լրահոս