
Խոսելով Ռուսաստանի ռեակտիվ կործանիչների մասին` քչերն են հիշում Յակ-130 ուսումնական կործանիչը՝ «վրդովեցնող թվաքանակով սպառազինությամբ փոքրիկ ինքնաթիռը», գրում է բրիտանական The Week-ը:
«Երբ խոսքը գնում է ռուսական ռեակտիվ կործանիչների մասին, առաջատարների ցուցակում, որպես կանոն, հայտնվում են դրանցից լավագույնները, օրինակ Սու կամ T-50-ի շարքից: Սակայն ոչ այդքան «գլամուրային» ուսումնական Յակ-130 կործանիչն ունակ է խելքահան անել… քանի որ այն ակնհայտորեն իրենից շատ ավելին է ներկայացնում, քան պարզապես ուսումնական ինքնաթիռը»,- գրում է պարբերականը՝ նախ և առաջ ուշադրություն դարձնելով դրա սպառազինության վրա:
«Այն կարող է տեղափոխել մինչ 3 տոննա «երկինք-երկինք», «երկինք-ցամաք» դասի 3 տոննա հրթիռներ, բարձր ճշգրտությամբ ռումբ, ազատ անկման ռումբ, ռեակտիվ արկ ու վառելիքի արտաքին բաք»,- պարզաբանում է The Week-ը: