Արդեն տեղեկացրել ենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականին Երևանում դիմավորեցին հայհոյանքներով, սուլոցներով: Հայաստանի հավաքականի երկրպագուների խոսքով` սա պատասխանն էր Պուրտուգալիայում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին վատ դիմավորելու համար: Օդանավակայանում Կրիշտիանու Ռոնալդուին դիմավորելու էին եկել ինչպես տղաներն, այնպես էլ աղջիկները:
Ֆուտբոլասերները, կարելի է ասել, բաժանվել էին երկու ճամբարի. մարդիկ ովքեր Ռոնալդուին և առհասարակ Պորտուգալիայի հավաքականին դեմ էին, և մարդիկ, ովքեր եկել էին Ռունալդուի պաստառով և սպասում էին իրենց սիրելի ֆուտբոլիստին: Նրանց միջև տեղի ունեցավ բախում, որին միջամտեցին ոստիկանները: Հայաստանի հավաքականի երկրպագուն Ռոնալդուի երկրպագուին անվանեց անպատկառ, անինքնասեր: Հնչեցին այլ հայհոյանքներ ևս, որոնք հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականին վատ են դիմավորել, զարտուղի ճանապարհներով տեղափոխել, որի պատճառով հավաքականի տղաները չեն կարողացել ճիշտ ժամանակին հասնել մարզադաշտ և պատրաստվել խաղին: Հավաքականի այդ ժամանակվա մարզիչ Բեռնարդ Շալանդն այն ժամանակ հանդիպումից հետո հայտարարել էր, որ մեր հավաքականին վատ են դիմավորել, որին ի պատասխան Կրիշտինու Ռոնալդուն ասել էր. «Պարտվողը միշտ արդարացում է փնտրում: Ինչի՞ համար էր Հայաստանը եկել Պորտուգալիա: Ոչինչ չանելու և ողջ խաղի ընթացքում պաշտպանվելու համար: Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում: Մենք ռիսկի դիմեցինք»:
Նշենք` Պորտուգալիան հաղթել է 1-0 հաշվով և միակ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում