Թիվ 1 պատասխանատուն ի պաշտոնե Բիբինն է. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հրավիրված լսումները ոչինչ չտվեցին և ավելորդություն էին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Լսումներին քանի որ Բիբինը ներկա չէր, ոչինչ չտվեց այդ լսումները: Ով ինչ ուզում է ասի, այսօր թիվ 1 պատասխանատուն ի պաշտոնե Բիբինն է: Բայց դա չի արդարացնում այն բացթողումները, որոնք արել է Կառավարությունը և համապատասխան վերահսկող մարմինները»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ վաղը` հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում կկայացվի` թանկացնե՞լ էլեկտաէներգիան, թե ոչ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս