Մոսկվայի կենտրոնում՝ քաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության դատաքրեական փորձաքննության շենքում պայթյուն է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
Նախնական տվյալներով՝ փորձագետ-քրեագետը Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի 20 մմ տրամաչափով արկի ուսումնասիրություն է անցկացրել, որն անցել է քրեական գործերից մեկով: Հետազոտության անցկացման ժամանակ ինքնաբուխ պայթյուն է գրանցվել, ինչի արդյունքում փորձագետը տուժել է ու հոսպիտալացվել: