17 հունիսի 2015 թ., Երևան. Գերարագ օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայությունը հասանելի է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Հարավ-Արևմտյան թաղամաս վարչական շրջաններում:
Ավան և Նոր Նորք համայնքների երկու շենքում, որտեղ «Beeline ինտերնետ» ծառայությանը միացել են ամենամեծ թվով բաժանորդներ, Beeline-ը և ImYerevan.com պորտալը բարեկարգել և նկարազարդել են շքամուտքերը: Ծրագիրը ստացել է «Երևանյան շքամուտքեր» Street Art անվանումը:
«Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետն արագորեն զարգանում է, և մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Երևանի բոլոր շրջաններում այն գործարկելու ուղղությամբ: Կարճ ժամանակահատվածում հազարավոր բաժանորդներ նախապատվություն տվեցին Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետին, և ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել իր բաժանորդներին: Մենք նկարազարդեցինք և բարեկարգեցինք բնակելի շենքերի շքամուտքերը և նախատեսում ենք շարունակել այս ծրագիրը այն շրջաններում և այն շենքերում, որոնց բնակիչները կընտրեն մեր ընկերության որակյալ գերարագ օպտիկամանրաթելային ինտերնետը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս նախագիծը կարևոր է նրանով, որ նկարազարդման աշխատանքներին մասնակցել են շենքի փոքրիկ բնակիչները, ինչը մեզ հնարավորություն տվեց նրանց գիտակցության մեջ սերմանել պատասխանատվության գիտակցում և միջավայրի հանդեպ ուշադիր վերաբերմունք և զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը: Վստահ եմ` նկարիչների հետ մասնակցելով նկարազարդման աշխատանքներին, երեխաները հետագայում ոչ միայն մաքուր կպահեն սեփական շքամուտքը, այլ նաև ավելի ուշադիր կլինեն քաղաքի մաքրության հանդեպ: «Երևանյան շքամուտքեր» ծրագիրը դարձավ Երևանի բակերի բարեկարգման և նկարազարդման նախագծի յուրօրինակ տրամաբանական շարունակությունը», – նշեց ImYerevan.com կայքի ղեկավար Գայանե Մանուկյանը:
Նշենք, որ շքամուտքերի ձևավորման նկարազարդումների պատրաստման համար օգտագործվել են հայ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի գեղարվեստական մոտիվները, ինչպես նաև քաղաքի պատմական և տեխնոլոգիական զարգացման գաղափարը: