Ազգային ժողովի արտահերթ նիստում այժմ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին նախագիծը:
Այն ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով նշեց, թե նախագծով սահմանվում է, որ Դիլիջան քաղաքում պետք է ապահովել քաղաքաշինական և ճարտարապետական միասնական և համահունչ սկզբունքների կիրառումը:
Տերտերյանը նշեց, որ նախագծի շրջանականերում նախատեսվում է Դիլիջան քաղաքում և հարակից տարածքներում արգելել բուսաբուծությունն ու անասնաբուծությունը: