
Արդեն երկրորդ օրն է` շարունակվում է ռուս հանրահայտ երգչուհի ժաննա Ֆրիսկեի հետ հրաժեշտը: Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած հանդիսավոր հոգեհանգստից հետո այս առավոտ հոգեհանգիստը տեղափոխվել է Ելոխովի Հայտնության եկեղեցի, որտեղ երգչուհուն հրաժեշտ կտան նրա ամենամտերիմները:
Եկեղեցում առաջինը հայտնվել է Դմիտրի Շեպելյովը, ով նախօրեին ժամանել է Բուրգասից, որտեղ իր կնոջ մահվանից երկու օր առաջ իր երկամյա որդու՝ Պլատոնի հետ միասին մեկնել էր հանգստանալու:
Ինչպես արդեն տեղեկացրել էին, երգչուհին մահացել է հունիսի 14-ին` 41 տարեկան հասակում։ Նախորդ տարվա հունվարին Ֆրիսկեի հարազատները հայտնել էին երգչուհու հիվանդության մասին, նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ։ Երգչուհուն բուժման համար տեղափոխել էին Միացյալ Նահանգներ: