
Ակցիզային հարկի մասին օրենքի ընդունումն ու հարկերի բարձրացումն ամեն դեպքում կնպաստի աղքատության ավելացմանը: Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով, այժմ նախապատրաստվում են առաջարկություններ, որոնք կներկայացվեն կառավարությանը և քննարկումներից հետո կլինի համապատասխան որոշում, թե ինչպես կարելի է հաղթահարել ոլորտում առաջացած խնդիրները:
Նախարարը նշեց, թե ազդեցություն կլինի սոցիալապես անապահով ընտանիքների վրա, որն էլ պետք է հաղթահարել: «Հուլիսի մեկից կավելանա նաև նվազագույն աշխատավարձերի չափը, սակայն այս երկու գործընթացները բավարար չեն իրավիճակը մեղմելու համար, բայց պետք է փորձենք իրականացնել աշխատանքներ, որպեսզի խոսցելի խմբերը չտուժեն: Աղքատության օպերատիվ գնահատական տալ այս պահին չեմ կարող, բայց բնական է, որ օրենքի հաստատումն ինչ-որ ազդեցություն է ունենալու, իսկ այն միջոցառումները, որոնք նախատեսում ենք իրականացնել, պետք է այնպիսին լինեն, որպեսզի չեզոքացնեն այդ ազդեցությունը», – հավելեց նախարարը: