Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թույլ չի տա տրանսֆերի հանել հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին և պաշտպան Մարկ Բարտրային:
Խնդիրն այն է, որ Էնրիկեն ցանկանում է մինչև 2016թ. հունվար պահպանել թիմում բոլոր խաղացողներին, ովքեր մասնակից են եղել այս տարվա հաղթանակներին:
Պեդրոն ու Բարտրան ունեն գրավիչ առաջարկներ այլ ակումբներից և պատրաստ են բանակցել: Օրինակ, ՊՍԺ-ն և մի քանի անգլիական ակումբներ Պեդրոյի համար պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո: