Արոնյանը Լոնդոնում երկրորդ պարտությունը կրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվում է London Chess Classic հեղինակավոր մրցաշարը: Երկրորդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենից և դեռևս իր ակտիվում միավորներ չունի: Կարլսենից 59 քայլ պահանջվեց Արոնյանին հաղթելու համար: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը սպիտակներով զիջել է ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու նակամուրային, փոխանցում է Sportarmenia .com-ը:




Լրահոս