Տավուշի մարզում այրվել է Նիսան մեքենա, վարորդը ստացել է այրվածքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան, ժամը 10.43-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տանը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է Ա. Երանյանին պատկանող “Նիսան” մակնիշի 26 ՕՍ 427 պետհամարանիշի մեքենան, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենայի ուղևոր 46-ամյա Ս. Մամյանը, ստանալով դեմքի և դաստակի 2-րդ աստիճանի այրվածքներ` տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց:
Հրդեհը մեկուսացվել է 10.55-ին, մարվել` 11.02-ին: Ամբողջությամբ այրվել է մեքենայի սրահը և շարժիչի հատվածը: բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս