Վրաստանում խոշոր ավտոպատահարից զոհվել է յոթ մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի Ցեւանի գյուղի մերձակայքում դեկտեմբերի 3-ի երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել. զոհվել է յոթ մարդ, այդ թվում` հղի կին: Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Թբիլիսի-Քութայիսի ուղղությամբ ընթացող բեռնատարից պոկվել է մետաղական ծանր բեռը և ընկել հակառակ ուղղությամբ ընթացող միկրոավտոբուսի վրա: Միկրոավտոբուսի վարորդը և 5 ուղևորներ, այդ թվում և հղի կինը տեղում մահացել են: Եվս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է, նրան ձեռբակալել են:




Լրահոս