Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 3-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 2 տան մոտ այրվում է “Նիսան” մակնիշի 26ՕՍ427 պ/հ ավտոմեքենա (վարորդ Ա.Երանյան): Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.55-ին, մարվել` 11.02-ին:  Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` մեքենայի ուղևոր` 1966 թ. ծնված Ս.Մամյանը, ստանալով դեմքի և դաստակի 2-րդ աստիճանի այրվածքներ, տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց: Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու շարժիչի հատվածը:




Լրահոս