Ահա թե ինչի կարող է հանգեցնել քայլելու ընթացքում հեռախոսով զբաղված լինելը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ աղջիկը, զբոսնելով Չինաստանի հարավում գտնվող Մյանյան քաղաքի փողոցներով, ընկել է անհարմար դրության մեջ:

Աղջիկը հայտնվել է կոյուղու ցանցում, որովհետև քայլելիս Whatsapp-ով իր ընկերների հետ նամակագրության մեջ էր: Ամբողջությամբ կլանված լինելով հեռախոսի մեջ` նա չի նկատել, որ հիմա ուր որ է, վայր է ընկնելու:

4afb6611d08775cebdd1fc84f7260f22 09140a42de7c03745858e44542f9adf2

Շուրջը հավաքված մարդիկ փորձում էին օգնել աղջկան և ազատել ոտքը, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Շուտով դեպքի վայր է ժամանել փրկարարական ջոկատ և միայն մեկ ժամվա ընթացքում` «ազատագրել են» աղջկան:

Փրկարարները ստիպված են եղել կտրել ցանցը:




Լրահոս