ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 23-ի իր համարում անդրադարձել էր Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված խնդրին: Հիշեցնենք, որ գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը առանց որեւէ բացատրության 35 բանվորի ազատել էր աշխատանքից: Պատճառն այն էր, որ մարդիկ պահանջել էին իրենց հասանելիք 4 ամսվա չստացած աշխատավարձը: Երեկ հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ազատված աշխատակիցներից շատերը դիմել են Աշխատանքային պետական տեսչության Կոտայքի մարզային ծառայության գրասենյակ, որտեղ պետ Մուշեղ Մանասյանն իր գլուխն ազատելու համար հորդորել է. «Տարե՛ք Երեւանի առավել բարձր ատյաններ»: Իսկ գործարանի տնօրինությունը շարունակում է լռել:




Լրահոս