ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի թեկնածուի կողմնակիցները հոգացել էին, որպեսզի Ավանի հոգեբուժարանի հիվանդները եւս կատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Ավանի թիվ 1 ընտրատարածքի 1/01 ընտրատեղամասում «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, որ ընտրատեղամաս մտնելուն պես մի ընտրող բարձրաձայն հայտարարեց, թե ինքը հանրապետության նախագահն է ու հերթ չպետք է կանգնի: Իսկ նրա կողքին կանգնած իր նման մեկն էլ շարունակեց, թե ինքն էլ ՀՀ կառավարության անդամ է ու նույնպես հերթ չի կանգնելու: Սկսվեց թեթեւ վիճաբանություն, որն էլ հանձնաժողովի անդամների օգնությամբ հարթվեց: Այս երկուսից հետո երրորդ հոգեկան հիվանդը մտավ ընտրատեղամաս՝ բարձրաձայն կանչելով. «1, 2, 3, օբյեկտը պայթեցնում ենք»: Ավելի ուշ հանձնաժողովի անդամ Մերի Թադեւոսյանը բացատրեց, որ իրենք չեն կարող արգելել հոգեկան հիվանդների մուտքը. «Բոլորս լավ գիտենք, որ Ավանում հոգեբուժարան կա: Միգուցե այնտեղի՞ց են բերում: Ակնհայտ երեւում է, որ հատուկ մարդկանց ուղեկցությամբ են եկել քվեարկելու»:




Լրահոս