«Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 336 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 336 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 251-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 83 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 27-ը ուսումնասիրման ընթացքում  են:




Լրահոս