ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալում հորաքրոջ դերակատար Նարինե Դիլանյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Դերասանուհին գրել էր, որ նույն սերիալի Ժորիկի դերակատար Սարգիս Թաշչյանին բնակարան են նվիրել. «Հարգելի իմ ընկերներ, այսօր իմ կոլեգան` Սարգիս Թաշչյանը, նվեր ստացավ բնակարան, որի համար ես շատ ուրախ եմ… Շնորհակալ ենք ամերիկահայ բարեգործ պարոն Կարախանյանին… Շնորհավոր, Սարգիս ջան… »:
Սակայն, ինչպես պարզվեց, սա ընդամենը կատակ էր: Համենայնդեպս, այդպես հավաստիացնում է Սարգիսը. «Երեւանում ես պապական բնակարան ունեմ, որը հաստատ նվեր չեմ ստացել, չնայած որ բոլորը շնորհավորում են ինձ: Ուզում եմ ասել, որ նման բան չկա: Նարինեն էլ պարզապես կատակ է արել, մենք հաճախ ենք այդպիսի կատակներ անում»:
Կատակի հեղինակ Նարինե Դիլանյանը նույնպես հաստատել է Սարգիսի խոսքերը՝ ասելով, որ ինքն ու Սարգիսը մտերիմ ընկերներ, հարեւաններ ու գործընկերներ են եւ հաճախ են միմյանց հետ կատակներ անում:




Լրահոս